Մի քանի օր ա չեմ կարողանում Վարդան Պետրոսյանի մասին մտածածս սթափ ու կարճ արտահայտեմ։

Հիմա սենց ասեմ. այն, որ Լիսկայի կամ Վարդանիկի տղան չի նստել, չի նշանակում, որ Վարդան Պետրոսյանն էլ չպիտի նստի։ Բայց ճիշտ հակառակը՝ այն, որ նստացնում են Վարդան Պետրոսյանի նման մարդուն, ով հետն էլ երկրից փախնելու հնարավորություն ու ցանկություն չունի, ավելորդ անգամ ընդգծում է, որ Լիսկայի, Վարդանիկի ու այլոց բալեքին ժամանակին չնստացնելը հասարակության (կամ մի զգալի մասի) արդարության պատկերացումներին կոնկրետ ապտակ էր։ Ու մինչև մյուս անգամ պայմանական Լիսկայի տղեն չդատվի օրենքի ողջ խստությամբ, արդարադատության գոյությանը մեր երկրում չեն հավատալու։ Որովհետև Վարդան Պետրոսյանի օրինակով չէ, որ «օրենքի գերակայություն» են ապացուցում, այլ լիսկաների ու վարդանիկների։
Իսկ գնահատել, ճիշտ էր նա քշել թե սխալ, ես չեմ կարող։ 
Էսքանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել