1in.am-ը գրում է.

Թուրքիան մտադիր է ընդլայնել Ադրբեջանի հետ ապրանքաշրջանառությունը: Այս մասին հաղորդում է Trend-ը՝ վկայակոչելով Թուրքիայի նախագահի վարչակազմի գլխավոր քարտուղար Մուստաֆա Իսենին:

Նրա խոսքերով՝ ներկայում Թուրքիայի և Ադրբեջանի միջև ապրանքաշրջանառությունը կազմում է 5 մլրդ դոլար: Սպասվում է, որ մոտ ապագայում այն կհասնի 10 մլրդ դոլարի:

Նա նշել է, որ Թուրքիան ներդրումներ է անում Ադրբեջանի ոչ միայն տնտեսական ոլորտում: Տնտեսության ոլորտում Թուրքիայի և Ադրբեջանի միջև հարաբերությունների զարգացման ոչ մի խոչընդոտ չկա՝ ընդգծել է Իսենը:

«Թուրքիան և Ադրբեջանը ունեն ռազմավարական, տնտեսական և էներգետիկ շատ նախագծեր, և ապագայում երկրները կիրագործեն դրանք»,- ասել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել