Ես ուղղակի ապշում եմ հայերիս՝ ինքներս մեզ ստորացանելու, հեղինակազրկելու մոլուցքից: Հայերն ամբողջ աշխարհում բավականին լուրջ ներդրում ունեն թեˊ արվեստի, թեˊ գիտության, թեˊ բիզնեսի և մնացած շատ այլ ոլորտներում: Աշխարհում հայ տեսակին չեն ճանաչում որպես հանցագործ, այլ հակառակը՝ որպես ստեղծող, արարող, նախաձեռնող և կրթված մարդ, բայց մեր ԶԼՄ-ները կարծես թե նպատակ ունենան մարդկանց անգամ դրական կարծիքը կտրակապապես փոխելու: Հայերը ԱՄՆ-ում կտրել են ինչ-որ մեկի առնանդամը, սպանել են, թալանել են, Ֆրանսիայում անբարոյականությամբ են զբաղվել և այսպես շարունակ: Դժվա՞ր է այս ամբողջ աղբի կողքին էլ անդրադառնաք նաև դրական գործունեություն ծավալած հայերին: Հասկանում եմ, որ այդ մարդիկ գուցե և գումար չտան, իսկ հանցագործությունների լուսաբանումը, իհարկե, ռեյտինգ է բերում, բայց հարգելիներս, չէ՞ որ խոսքը մի ամբողջ ազգի է վերաբերում, չէ՞ որ նաև մեր ԶԼՄ-ների միջոցով է հայ տեսակի մասին կարծիք ձևավորվում: Ֆինանսական հոսքերի կողքին ուղղակի, առանց որևէ բան ակնկալելու գոնե մի քիչ էլ ազգանպաստ գործ արեք՝ հավատացեք սերունդները դա կգնահատեն...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/aninaworld/posts/552418101495031
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել