1in.am-ը գրում է.

Կատալոնական «Բարսելոնա»-ի պաշտպան Խերարդ Պիկեն կարծիք է հայտնել, որ իր թիմակից Լիոնել Մեսսին մեծագույն խաղացող է ֆուտբոլի պատմության մեջ, ու նա արժանի է «Ոսկե գնդակ» մրցանակին:

«Աշխարհի առաջնությունում հաղթանակով, թե առանց դրա` Մեսսին մեծագույն խաղացող է այս մարզաձևի պատմության մեջ: Բոլորը գիտեն, որ նա շուտով նորից կսկսի շատ գոլեր խփել, սակայն սա խաղային ճգնաժամ չէ:

Հայտնի չէ, թե ինչ սկզբունքով են ընտրվում «Ոսկե գնդակ»-ի հաղթողները: Եթե հաշվի առնենք նվաճած տիտղոսները, ապա Ֆրանկ Ռիբերին ակնհայտ ֆավորիտ է: Քրիշտիանու Ռոնալդուն ու Լիոնել Մեսսին, ովքեր չափազանց բարձր մակարդակի վրա են անցկացրել վերջին մի քանի տարիները, նույնպես արժանի են այդ մրցանակին»,- ասել է Պիկեն: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել