Դերասան Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը Life.panorama.am-ի հետ զրույցում տեղկացրեց, որ իր պաշտպանյալն այս պահին գտնվում է դատապարտյալների հիվանդանոցում: Ներկայացնելով իրենց կողմից կատարավելիք առաջիկա քայլերը՝ փաստաբանն ասաց. «Նպատահակարմար ենք գտնում դիմել Մարդու իրավունքների պաշտպանին, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող բոլոր միջազգային կառույցներին: Դիմելու ենք ոստիկանապետին, որպեսզի քննարկեն քննիչի վարքագիծը, քանի որ նա փորձել է առանց պաշտպանի հարցաքննություն վարել, վիրավորել է իմ պաշտպանյանի անձը ասելով՝ «դերասան է, մեյմունություն է անում», պատրաստվում եմ գրավոր բացարկս հանձնել դատախազին, քանի որ քննիչը հրաժավեց ստանալ այն, ինչպես նաև Վերաքննիչ դատրան բողոք եմ ներկաացնելու կալանքի որոշման դեմ»:
Հիմնավորելով Վարդան Պետրոսյանի նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանքի որոշման անօրինականությունը, փաստաբանն ասաց. «Մեր կողմից արձանագրվել են բոլոր խախտումները, որ թույլ է տվել նախաքննական մարմինը: Մասնավորապես՝ նախաքննական մարմինը չի տրամադրել օրենքով նախատեսված փաստաթղթերը, որոնք պետք է տրամադրեր Վարդան Պետրոսյանին: Երկորոդ՝ նախաքննական մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարանին խափանման միջոց կալանք ընտրելու վերաբերյալ՝ ներկայացնելով փաստեր, որոնք ինքը դատական նիստի ժամանակ ընդունել է, որ գոյություն չունեն: Երրորդ՝ Վարդան Պետրոսյանի նկատմամբ խափանման միջոց կալանք է ընտրվել այն դեպքում, երբ դատարանը վկայակոչել է բարոյական նորմերը միայն, որևէ իրավական հիմք չի վկայակոչել»: