Ռումինական ֆուտբոլի 48-ամյա լեգենդը ֆուտբոլասերներին հայտնի է «Կարպատների Մարադոնա» մականվամբ. Կարիերան սկսելով ռումինական համեստ «Ֆարուլ» ակումբից՝ Հաջին հասել է լիակատար բարձունքների. նշանակալի են 1990-92 թվականներին Մադրիդի «Ռեալում» ունեցած մրցելույթները, այնուհետև 1994-96 թվականներին «Բարսելոնայում» անցկացրած ժամանակահատվածը: Բացի այդ նա խաղացել է նաև իտալական «Բրեշիայում» և թուրքական «Գալաթասարայում»: 
Ռումինիայի հավաքականի մարզաշապիկը Հաջին հագել է 17 տարի (1983-2000):
Կարիերան ավարտելուն պես Հաջին ստանձնել է Ռումինիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը: 2 տարի անց նա սկսել է ակումբային մարզչի գործունեությունը՝ ստանձնելով «Բուրսասփորի» ղեկը: Այնուհետև պաշտոնավարումներ «Գալաթասարայում», «Տիմիշոարայում» և «Ստյաուայում»: 2010-11 թվականներին Հաջին մարզել է «Գալաթասարայը»

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել