Վարդան Պետրոսյանի հայրը՝ ԵՂԻՇԵ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ, ազնվական մարդ էր, գրող, թատերագիր... Նա գրել էր պիեսներ Նարեկացու և Չարենցի մասին: Երբեք չէր ժպտում, ծաղկատար դեմքին միշտ մռայլ կար: Մի անգամ գրախոսել էի նրա ,,Չարենց,, պիեսը: Մի թեթև ժպտաց, շնորհակալություն հայտնեց... Տխրության պատճառը հետո իմացա, նրա ընտանիքը վերապրել էր Ցեղասպանությունը, ինքը ստալինյան բռնություններ էր տեսել... Ի՜նչ իմանար, որ որդուն էլ բախտ պիտի ,,վիճակվեր,, անցնել արդեն նորանկախ Հայաստանի իշխանավորների սարքած Գողգոթայի միջով... Պատվիրված մեղադրանքի ու պատվիրված կալանավորման միջով... Միայն այն բանի համար, որ համարձակ է ու խիզախ, միայն այն բանի համար, որ պիտի պարտակվի վթարի իսկական մեղավորը... Վարդան Պետրոսյանն ազգային արժեք է, իր տեսակի մեջ՝ մեր դերասանական արվեստում եզակիություն: Կարդացեք ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ Հենրիկ Հովհաննիսյանի հոդվածը նրա մասին... Կարդացե՛ք... Եթե իշխանական բանկետների ու ընտրարշավների երգիչ ու մեյմուն լիներ, կփայփայեին նրան, եթե Լիսկայի մարդասպան տղան լիներ, նրա համար հատուկ հոդված կհորինեին, որպեսզի երբեք բանտային փոշին չնստեր նրա վրա... Իսկ ազգային արժեքին կալանավորում են... Գուցե նրան կալանավորողներն այսպես քայլ առ քայլ մոտենում են իրենց վախճանին... Իսկ այդ վախճանը շռնդալից է լինելու...Եղիշե Պետրոսյանի հոգում պարփակված ցասումն ու զայրույթը ժողովուրդը Վարդան Պետրոսյանին կալանավորողներից է հանելու...



