Փաշինյանը իր թանկարժեք ավտոմեքենայով ժամանել էր, հեռախոսը ձեռքը էսկողմ-էնկողմ էր քայլումSlaq.am-ը գրում է.

Slaq.am-ի բացառիկ հարցազրույց Շանթ Հարությունյանի հեղափոխականներից մեկի` Հայկ Հարությունյանի հարազատ եղբոր` Վարդան Հարությունյանի հետ:

-Երեկ Հայկ Հարությունյանին ևս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր.-ի 316 հոդ. 2-րդ մասի հատկանիշներով:

-Վարդան ոստիկանները Ձեր տանը խուզարկություն արե՞լ են:

– Այո, խուզարկել են և էական ոչ մի բան չեն գտել: Իմ եղբայրը հանցագործ չի: Ես կզարմանայի, եթե այն ակնկալիքով որ եկել էին խուզարկություն անելու, ինչ որ զենք, զինամթերք երևի, գտնեյին ու առգրավեյին: 92-93թթ, երբ շատերը փախնում էին երկրից, որ հանկարծ պատերազմին չմասնակցեն, Իմ կրտսեր եղբայրը` Հայկը, ուսանող էր, կարող էր հանգիստ և չգնալ, բայց կամավոր գնաց մասնակցելու, կռվելու, պատրաստ էր կյանքը զոհաբերելու հանուն մեր հայրենիքի: Հլը պատերազմը մի կողմ, մինչ օրս ինքը հայրենիքի նվիրյալ է: Արցախի մի քանի դպրոցի գրադարան գրքերով հագեցած են հենց Հայկ Հարությունյանի շնորհիվ:

– Վարդան իսկ Հայկն ամուսնացա՞ծ է, ընտանիք ունի՞:

– Ամուսնացած չէ, ծնողներիս հետ է ապրում, չնայած արդեն 40 տարեկան է: Երբ ասում ենք ամուսնացի, պատասխանում է` <<Սպասի էս երկիրը դզեմ հետո կամուսնանամ, որ երեխեքս արդար երկրում ապրեն>>: -

-Վարդան, այսօր նաև Ձեր եղբորը ծանր հոդվածով մեղադրանք է առաջադրված, որը 5-ից 10 տարի ազատազրկում է նախատեսում: Քաղաքական ուժերի կողմից որևէ սատարում կա՞ նրանց: Ընդիմադիր դաշտի որոշ գործիչներ, այս օրերին, հանդես են գալիս հայտարարություններով, նախաձեռնություններով: Ձեզ հետ հանդիպե՞լ են, օգնություն առաջարկե՞լ են:

– Ոչ, ու չեմ էլ ուզում որևէ մեկին տեսնել այդ <<աչոկ հավաքողներին>>:

– Բայց այսօր մի քանի քաղաքական ուժեր, ի պաշտպանություն <<հեղափոխականների>> Ազատության հրապարակից նույնիսկ բողոքի երթ անցկացրին:

– Հենց այդ օրն էլ` նոյեմբերի 5-ի գիշերը կենտրոնական ոստիկանության դիմաց էլ ես մի քանիսին տեսա: Օրինակ Զուրաբյանն եկավ, մտավ բաժին, բերման ենթարկված <<իրենց մարդկանց>> հետը դուրս բերեց, հետո էլ զլմ-ների ներկայացուցիչներին մոտեցավ ինտերվյու տվեց ասելով, թե մերոնք մեղավոր չէին, պատահական էին բերման ենթարկվել, բայց գործով գնալու են որպես վկա, իսկ մյուսները պետք է պատասխան տան օրենքի առաջ: Իսկ մեզ, անգամ չմոտեցավ էլ: Իսկ Փաշինյանը, որ իր թանկարժեք ավտոմեքենայով ժամանել էր, հեռախոսը ձեռքը էսկողմ-էնկողմ էր քայլում, էլի մեզ չմոտեցավ: մենք ոչ մի ինֆորմացիա չունեյինք ու այդ պատճառով ես եմ մոտեցել նրան, ու ուղղիղ հարցրել. << Ինչի՞ ես եկել...>> : Ինձ, անկեղծ, իր պատասխանը չէր էլ հետաքրքրում: Ինչի համար եմ ասում, որովհետև, եթե այդքան մտահոգ էին, թող էս դեպերից առաջ տղաների կողքը կանգնած լինեին ու իրենց քաղաքական փորձառությունից ելնելով ասեյին տղերք, մի գնացեք նման անհեռանկար քայլի: Չէ որ ամենամեծ փորձը հենց ինքը` Նիկոլը ունի մարտի մեկով: Չնայած նայելով իր շքեղ ավտոմեքենան, պատգամավորի ստատուսը այսօրվա, համեստ աշխատավարձը... Հիմա ինքներդ ասեք, ես ինչ մտածեմ նրա վերաբերյալ: Հա իդեպ, Հայկը որ արդեն 72 ժամվա կալանքի մեջ էր, Նիկոլը Փաշինյանը զանգել էր մեր տուն, հայտնել որ Հայկը գտնվում է լավ վիճակում, տաք շոր ու գիրք է ուզել: Հայկին տարիների բանտարկություն է սպասվում, զանգել ասում է մի անհանգստացեք, Հայկը լավ է, գիրք է ուզում: Փոխանակ ասեր մենք կպայքարենք, ամեն ինչ կանենք, որ տղաները ազատ արձակվեն:

– Վարդան իսկ ի՞նչ եք պատրասվում անել:

– Ես առաջին քայլերն արել եմ: Հանդիպել եմ քննչական խմբի ղեկավարի հետ: Նրանից եմ ռեալ տեղեկություն իմացել եղբորս մասին: Ոստիկանությունում շատ հարգալից են ինձ ընդունել, ասել եմ որ համաձայն չեմ եղբորս առաջադրված մեղադրանքի հետ, քանի որ ողջ համացանցում էլ դեպքերի տեսագրությունները կան, որ Հայկը ոստիկանի չի հարվածել, առավել ևս գլխին, դիմադրություն էլ ցույց չի տվել բերման ենթարկվելուց: Հիմա ես փաստաբանի հարցերով եմ զբաղված: Հայտարարում եմ, որ գնալու եմ մինչև վերջ, որ Հայկի վրայից հանվի այդ ծանր մեղադրանքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել