Մի տարի առաջ Վարդան Պետրոսյանի ու Կարինե Ջանջուղազյանի հետ մենք արեցինք «Մհերի դուռը» ներկայացումը, նվիրված ցմահ բանտարկված Մհեր Ենոքյանին: Այսօր Վարդանը ցմահ զրկված է ծիծաղելու ու ծիծաղացնելու իր եզակի շնորքից... 
Երկու օր առաջ իմ «Նիվան» ենթարկվեց վթարի, հետեւից հասցված հարվածից հետո: Ինձ փրկեց ամրագոտին: Պատահականությունները կամ պարգեւ են, կամ պատիժ, կամ էլ նախազգուշացում, ասում էր Մոնտենը: Պատահականությունը` չընկալված օրինաչափություն է, ասում էր Դեկարտը: Իսկ մի՞գուցե պատահականությունը միայն պատահականություն է Պատ, պատուհաս, պատուհան, որի միջից մեզ նայում է ճակատագիրը...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել