1in.am-ը գրում է.

Իրանի և «Վեցյակի» միջև շաբաթ օրը Ժնևում որևէ համաձայնագրի ստորագրումը քիչ հավանական է, սակայն աշխատանքները շարունակվում են, իրանցի լրագրողներին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մուհամմեդ Ջավադ Զարիֆը: 

«Հնարավորությունը, որ շաբաթ օրը «Վեցյակի» հետ համաձայնագիր կկնքվի, շատ փոքր է: Որոշակի առաջընթաց է արձանագրվել, սակայն չլուծված հարցեր շատ կան»,- հայտարարել է նա ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի և ԵՄ-ի կողմից «Վեցյակի» կոորդինատոր Քեթրին Էշթոնի հետ եռակողմ բանակցություններից հետո: 

Նրա խոսքերով՝ անհրաժեշտ է առաջին հերթին լուծել պատժամիջոցները հանելու հարցը, փոխանցում է РИА Новости-ն:

«Եթե մենք ընդհանուր հայտարարի գանք, ապա համաձայնություն կկնքենք: Եթե ոչ, ապա բանակցությունները կվերականգնենք 7-10 օր անց»,- նշել է Զարիֆը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել