Life.panorama.am-ը գրում է.
Բազմազավակ մայրիկ Ալլա Լևոնյանի մոտ վերջին շրջանում ստեղծագործական դադար է: Life.panorama.am-ը փորձեց պարզել, թե որտե՞ղ է երգչուհին և ինչո՞վ է զբաղվում:
«Այս պահին զբաղված եմ երեխաներիս խնամքով: Իմ աղջիկը՝ Շաղիկը, 3.5 ամսական է. ես դեռևս իրենով եմ տարված և ուզում եմ վայելել ընտանիքիս մասին հոգ տանելու բերկրանքը»,-Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց երգչուհին՝ հավելելով, որ այս պահին «Շանթ» հեռուստաընկերության «Դուետ» նախագծի ժյուրիի կազմում է, իսկ փետրվար ամսին պատրաստվում է մեկնել ԱՄՆ՝ հյուրախաղերի:

Պարզվում է՝ Ալլա Լևոնյանը միայնակ է հոգ տանում երեք երեխաների մասին. «Ժանուլիկն արդեն 10 տարեկան է, Հայկը՝ 7: Ժանուլիկը տիրապետում է ռուսերենի, անգլերենի, ֆրանսերենի, այս տարի կավելանա նաև գերմաներենը, իսկ ապագայում ուզում է սովորել նաև իսպաներեն: Երեխաները գնում են լողի: Աղջիկս հաճախում է դաշնամուրի, պարի տղաս՝ նկարչության ու շախմատի: Այս պահին միայնակ եմ խնամում երեխաներիս, անհրաժեշտության դեպքում օգնում են մայրս ու սկեսուրս, բայց քանի որ գնալով աշխատանքս շատանում է, հավանաբար, մոտ ապագայում կդիմեք խնամակալի օգնությանը»,-նշեց երգչուհին՝ հավելելով, որ բոլոր հարցերում իրեն աջակցում է բիզնեսմեն ամուսինը, ով սեփական սրճարան ու ռեստորան ունի:
.jpeg)
Խոսելով ապագա ծրագրեի մասին, Ալլա Լևոնյանն ասաց, որ առաջիկա ամիսներին պատրաստ կլինի իր հեղինակած «Երևան» երգի տեսահոլովակը: «Նոր տեսահոլովակ կամ նոր երգ ունենալն, իմ կարծիքով, չափանիշ չէ՝ որոշելու, թե տվյալ արտիստն ինչով է զբաղվում: Ով էլ գումար ունենա, առաջին հերթին կուզենա իր երգերի հիման տեսահոլովակ նկարահանել: Քանի որ մեզ մոտ շոու-բիզնես հասկացողությունը, որպես այդպիսին, չկա՝ գումար ունենալը բարդ է: Համերգը, տեսահոլովակը պետք է բերի նրան, որ ձայներիզները վաճառվեն, իսկ մեզ մոտ շուկան փոքր է: Ես դրսում շատ-շատ եմ լինում և շատ գոհ եմ դրսի հյուրախաղերից»,-նշեց երգչուհին ու հավելեց, որ Հայաստանում մենահամերգ ունենալու ցանկություն ունի, բայց առայժմ չի պլանավորում:




