Բժշկության մեջ խաղողը կիրառվում է գրեթե ամբողջությամբ՝ սկսած կեղևից, վերջացրած տերևներով: Այս յուրօրինակ հատապտուղը պարունակում է մեծ քանակությամբ միկրոէլեմենտներ և հանքային աղեր (ցինկ, կալցիում, երկաթ, պղինձ և այլն): Շնորհիվ կալիումի մեծ պարունակության՝ խաղողը հատկապես օգտակար է համարվում սրտային հիվանդների համար: Այն կարգավորում է սրտի բաբախումների ռիթմը, կանխում է շնչահեղձությունը, իջեցնում է բարձրացած արյան ճնշումը: Խաղողը խորհուրդ է տրվում սակավարյունությամբ տառապող մարդկանց, քանի որ նպաստում է էրիտրոցիտների քանակի աճին, հեմոգլոբինի բարձրացմանը և այլն:
Խաղողի ճյուղերի հետազոտությունները ցույց են տվել, որ դրանք նույնպես պարունակում են բազում օգտակար բաղադրիչներ և ներկայում դրանք հաջողությամբ օգտագործվում են ինչպես ֆորմալ, այնպես էլ ժողովրդական բժշկության մեջ բազմաթիվ հիվանդություններից ապաքինման և օրգանիզմի պրոֆիլակտիկ ամրապնդման նպատակներով:

Միևնույն ժամանակ խաղողի ճյուղերը շատ լավ հումք են հանդիսանում կոսմետոլոգների համար: Օրինակ, խաղողի ճյուղերի յուղով պատրաստված օճառահեղուկը նպաստում է մազերի ամրացմանն ու վերականգնմանը, իսկ նույն յուղով մերսումը հրաշալի միջոց է նուրբ և հարթ մաշկ ունենալու համար:
Ինչ վերաբերում է խաղողի տերևներին, ապա դրանք հարուստ են ասկորբինաթթվով և շատ հաճելի համ կարող են հաղորդել ցանկացած աղցանին, որը դուք կպատրաստեք: Հայկական խոհանոցում դրանք լայնորեն կիրառվում են հռչակավոր թփով դոլմայի պատրաստման ժամանակ:

Կից նյութն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել