1in.am-ը գրում է.

Այս հանգստյան օրերին ցուցադրությունների ամբողջական շարք, ինստալացիաներ ու հիշատակի միջոցառումներ տեղի կունենան Գերմանիայի տարբեր քաղաքներում՝ նվիրված Նացիստական Գերմանիայում հրեական ջարդերի ու կոտորածների 75-ամյա տարելիցին, որը պատմության մեջ մտել է որպես «Բյուրեղապակյա գիշեր» կամ «Կոտրված ցուցափեղկերի գիշեր» անվանումներով: Այս մասին հայտնում էն RIA Novosti-ն:

Ավերածությունների շարքը նացիստները կազմակերպել էին 1938թ. նոյեմբերի 10-ին Գերմանիայի ու Ավստրիայի տարածքում: Այն դարձավ Երրորդ ռեյխի կողմից հրեաների նկատմամբ առաջին զանգվածային ակցիան: 

1938թ. նոյեմբերի 9-ին նացիստները սպանեցին ավելի քան 90 մարդու, 30 հազար հրեայի ուղարկեցին համակենտրոնացման ճամբարներ: 

Հարյուրավոր սինագոգներ այրվեցին, կոտրվեցին հազարավոր խանութների ցուցափեղկեր, այստեղից էլ գալիս է ավերածությունների պատմական անվանումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել