Tert.am-ը գրում է.
Թուրքիայի Բաթման նահանգի ամբարտակի մոտակայքում գտնվող հայկական գերեզմաններն անհայտ գանձ որոնողների կողմից ավերվել են, տեղեկացնում է Haberler լրատվական կայքը։
Շրջանում գտնվող բազմաթիվ հայկական գերեզմաններ հայտնվել են գանձ որոնողների ուշադրության կենտրոնում։ Երբ ամբարտակը թուլացել և սկսել էր ջուր բաց թողնել, հայկական մի շարք գերեզմաններ մնացել էին ջրի տակ։ Սակայն, երբ ջուրը հետ է քաշվել, այդ գերեզմանները դարձյալ մեջտեղ են եկել։ Այդ առիթն օգտագործելով՝ գանձ որոնողները փորող մեքենաներով քանդել են գերեզմանները և պատմական իրեր գտնելու համար խոշոր անցքեր են փորել։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2013/11/09/batman/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



