Aysor.am-ը գրում է.

Նախօրեին  տեղի է ունեցել ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել են հինգերորդ գումարման Ազգային ժողովի չորրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին և նոյեմբերի 11-14-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը:

Ազգային ժողովի չորրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագծում ընդգրկվել է 14 հարց: Նոյեմբերի 11-14-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի որոշման նախագծում ընդգրկվել է 78 հարց, միջազգային 25 պայմանագիր:

Հինգերորդ գումարման ԱԺ չորրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու և նոյեմբերի 11-14-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը կհաստատվեն նոյեմբերի 11-ի Ազգային ժողովի նիստում: 

Նշենք, որ այս քառօրյայի ընթացքում է քննարկվելու նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնում առաջարկված Իշխան Զաքարյանի թեկնածության հարցը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել