Արարատ-Շիրակ. Խաղից առաջArmenian-soccer.com-ը գրում է.

Մինչ   այսօրվա խաղը ,   ՀՀ առաջնությունների  շրջանակներում այս թիմերի միջեւ անցակցված 59  հանդիպումներում  գրեթե հավասար արդյունքներ են գրանցվել.  19անգամ հաղթել են երեւանցիները, 20անգամ գյումեցիները, իսկ 20 հանդիպումներում էլ ոչ-ոքիներ են գրանցվել:  Նկատենք,  որ  1:1 հաշվով  ոչ-ոքի է գրանցվել  նաեւ ընթացիկ   առաջնության 1-ին շրջանի 5-րդ տուրում Գյումրիում այս թիմերի միջեւ կայացած խաղում:

Աչքի են ընկել  թիմերի ռմբարկուներ՝ Գեւրգ Նռանյանը ՝ «Արարատից»  եւ Անդրանիկ  Բարիկյանը՝ «Շիրակից»: Նախորդ ՝11-րդ տուրում «Արարատը»  շարունակելով իր հաղթարշավը գերազանց ոճով   Կապանում 1:0 հաշվով հաղթեց «Գանձասարին», սակայն  հանդիպման ավարտից հետո սկսված հրմշտոցների եւ  ծեծկռտուքի պատճառով  հետագայում որակազրկվեցին «Արարատի» ՝3, իսկ «Գանձասարի» ՝2խաղացող , իսկ միջադեպի հրահրողը «Գանձասարի»  եւ ՀՀ ազգային հավաքականի պաշտպան Հրայր Մկոյանն էր:

«Արարատն» արդեն 9անպատելի հանդիպումների շարք է անցկացրել,   որից վերջին 6-ում  կարողացել է նաեւ անառիկ պահել իր դարպասը, իսկ այդ ընթացքում  հակառակորդների դարպասը գրավել է 10անգամ:   Այժմ Աբրահամ Խաշմանյանի սաները 24 միավորով   վստահորեն միանձնյա գլխավորում են  մրցաշարային աղյուսակը  եւ իր  հետապնդող մերձակա մրցակցից՝ «Փյունիկից»  առաջ են անցել արդեն  7միավորով: 

Այսօրվա խաղում որակազակված խաղացողներից 2-ը ՝ դարպասապահ Ստեփան Ղազարյանը ,եւ հարձակվող Գեւորգ Նռանյանը արդեն  շարք կվերադառնան : Սակայն թիմը պիտի փորձի  դուրս գալ ընդամենը  3օր առաջ ՀՀ գավաթի քառորդ եզրափակչի «Փյունիկի» հետ  անցկացրած պատասախան խաղում  խաղավերջում  բաց  թողած  գոլի պատճառով  1:2 հաշվով  կրած պարտության  հոգեբանական ընկաճվածության եւ սթրեսային  հոգեվիճակից: 

«Շիրակը» հիշելով ՀՀ չեմպիոնի իր կարգավիճակը  նախորդ տուրում  Գյումրիում 2:1 հաշվով պարտության մատնեց ՀՀ նախկին չեմպիոն «ՈՒլիսին» ,եւ փոքր ինչ շտկեց մրցաշային գործերը: Հիմա  Վարդան Բիչախչյանի սաները   15միավորով  4-5-րդ տեղերն են բաժանում «Միկայի» հետ: 
Այսօրվա խաղում բուքմեյքները հաշվի առնելով սեփական հարկի գործոնը փոքր ինչ ավելի բարձր են գնահատում «Արարատի» հաջողության հասնելու հնրավորությունը եւ նրա  հաղթանակի համար սահմանել են 2,4 գործակիցը: Բիչախչյանի սաների համար այն հավասար է 2,55-ի,իսկ ոչ-ոքին էլ ստացել  է 3,2գործակից: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել