Հարգելի ընկերներ, ՀՀ Ազգային ժողովում ավարտվեց 2014թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումը: Սույնով տեղեկացնում եմ, որ նաև Ձեր օգնությամբ ներկայացրել եմ մի շարք առաջարկներ սկսած թիվ 30 ընտրատարածքի խնդիրներից մինչև համապետական խնդիրներ: Թվարկեմ դրանցից մի քանիսը... 
Վանաձորի թիվ 6 դպրոցի վերանորոգման, Վանաձորի 3-րդ կարգի վթարային 84 շենքեից՝ առնվազն 10 ամենավատթար վիճակում գտնվողների ամրացման, Վանաձորի Խնձորուտի Երկրորդ փողոցի հիմնանորոգման, առաջին խմբի հաշմանդամների կենսաթոշակի բարձրացման, Շահումյան համայնքի դպրոցի հիմնանորոգան, միջին մասնագիտական հաստատությունների աշխատակիցներին սոցիալական փաթեթի տրամադրման, գիտության ֆինանսավորման ավելացման, մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբի ֆինանսավորման և մի շարք այլ հարցերի վերաբերյալ: 
Շնորհակալ եմ Ձեր ակտիվ մասնակցության, նամակների և առաջարկների համար: 

Հարգանքով,
Էդմոն Մարուքյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել