Սուրեն ՍահակյանԵս շատ դժվարությամբ կհավատամ, որ գծատերերը իրենք իրենց են որոշել բողոքի ցույցեր անել, բայց ենթադրենք, թե դա տենց ա: Նախ նրանք բազմիցս տարբեր ամբիոններից հայտարարել են, որ գծատեր են դարձել այս կամ այն պաշտոնյայի շնորհիվ՝ ապահովելու ընտրողների հոսքը ընտրատեղամասեր, իսկ դա նշանակում ա, որ առանց համապատասխան գիտելիքների մտել են բիզնես հատված և բնական ա, որ նրանք, չունենալով ունակություններ, մի օր կանգնելու են սնանկության առաջ: Հենց գործը սկսել ա գերշահույթներ չապահովել, նրանց մոտ պրոբլեմները հասել են իրենց համար անհավանական ու անլուծելի չափերի: Հետո էլ հանրությանը շատ քիչ պետք ա հետաքրքրի, թե ոնց կկազմակերպվի հանրային տրանսպորտը: Դա քաղաքի համապատասխան պատասխանատուների գործառույթն ա ու եթե չեն կարողանում իրանց ֆունկցիաները կատարել, պետք ա գլուխները կախ հեռանան, ոչ թե փորձեն իրենց կացին պատկերացումներով մխրճվել հանրային ոլորտ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել