1in.am-ը գրում է.

Եվրոպայի թիմային առաջնություն. Վարշավայում մեկնարկել է շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը: Հայաստանի տղամարդկանց հավաքականն այսօր ուժերն է չափում Բուլղարիայի ընտրանու հետ:

Քիչ առաջ ավարտվեց նաև Տիգրան Պետրոսյան - Պետեր Արնաուդով պարտիան, որը, ինչպես և Վլադիմիր Պետկով - Գաբրիել Սարգսյան ու Վեսելին Տոպալով - Լևոն Արոնյան հանդիպումները, ավարտվեց խաղաղ ելքով:

Այժմ մեր հավաքականի վերջին հույսը Սերգեյ Մովսիսյանն է, ում պարտիան Կրասիմիր Ռուսևի հետ դեռևս ընթացքի մեջ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել