1in.am-ը գրում է.
Արարատ քաղաքում ավարտվեց նոյեմբերի 9-ին նշանակված քաղաքապետի ընտրություններից առաջ ՀՀԿ թեկնածու Հայկ Հայկյանի վերջին հանրահավաքը։ Հանրահավաքին մասնակցում էին նաև ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, Արարատի պատգամավոր Արայիկ Գրիգորյանը և մարզպետ Արամայիս Գրիգորյանը։
Հանրահավաքին նախորդեց համերգ, ավարտին հնչեց պարային երաժշտություն։ Հրապարակում մի կին մոտեցավ Հովիկ Աբրահամյանին ու խնդրեց պարել իր հետ, ԱԺ նախագահը չմերժեց, բարձրացրեց ձեռքերն ու սկսեց պարել։
Պարին միացել է նաև մարզպետը: Նրանք պարում էին երգչուհի Ալլա Լևոնյանի երգի հնչյունների ներքո։
Մանրամասները՝ տեսանյութում
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/armenia_society_228714.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել