Tert.am-ը գրում է.

Նոյեմբերի 8-ի երկրորդ կեսին Արարատ քաղաքում անսովոր իրավիճակ էր. այստեղ էր գտնվում ՀՀԿ-ից՝ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, Արթուր Գևորգյանը, Առաքել Մովսիսիյանը, Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը և այլ պաշտոնատար անձինք, իսկ «Բարգավաճ Հայաստանի» կողմից Արարատում էր ողջ քաղաքական թիմը՝ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ: ՀՀԿ –ն Արարատում էր՝ մասնակցելու և աջակցելու Արարատի համայնքի ղեկավարի ՀՀԿ թեկնածու Հայկ Հայկյանի, իսկ «Բարգավաճը»՝ ԲՀԿ թեկնածու Սամվել Բարսեղյանի եզրափակիչ նախընտրական քարոզարշավին:

Այս ընտրությունների հիմնական ինտրիգն այն էր, որ երկու թեկնածուները հանրահավաքի անցկացման հայտերը ներկայացրել էին գրեթե՝ միաժամանակ, սակայն, ինչպես Tert.am –ին փոխանցեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, ԲՀԿ հանրահավաքն անցկացվել է Արարատի Շահումյան 4 հասցեում, ՀՀԿ-ինը՝ Արարարատի հրապարակում:

ԲՀԿ հանրահավաքն սկսվել է ժամը 18: 00 –ին: Հանրահավաքի ժամն ու տեղը պատահական չի նշվում, քանի որ հիմնական ինտիգն այն էր, թե՝ եթե Արարատում համաժամանակյա եզրափակիչ հանրահավաքներ լինեն, ո՞ր քաղաքական ուժը կզիջի Արարատի հրապարակը: Մամուլում կար նաև հետևյալ հարցադրումը՝ ո՞ւմ հանրահավաքին կմասնակցի Արարատում մեծ ազդեցություն ունեցող ԱԺ նախագահը:

Ինչպես Tert.am- ին հայտնեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ իրենց հանրարահավաքին մասնակցել է մոտ 5000 մարդ, որի ընթացքում ելույթ են ունեցել Գագիկ Ծառուկյանն ու իրենց թեկնածուն:

Իսկ ՀՀԿ հանրահավաքն սկսվեց մոտ 1 մեկ ժամ 40 րոպե շուտ: Ի պատասխան հարցի, թե՝ նախապես ո՞ր ժամին է ծրագրաված եղել ԲՀԿ հանրահավաքը և արդյո՞ք առաջացել է մեկը մյուսին «ժամ զիջելու» խնդիր, Նաիրա Զոհրաբյանն ասաց.«Նախապես մենք նախատեսել էինք մեր հանրահավաքն անցկացնել Շահումյան փողոցին հարող հատվածում և մեր նախապես որոշված տեղում և ժամին հանրահավաքը անցկացրել ենք: Որևէ տեղ չենք փողել, որևէ ժամ չենք փոխել»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել