Թույլ տվեք չհավատալ Ալբերտ Մկրտչյանին վերագրվող այս արտահայտությանը: Մենք հրաշալի բարեկամներ ենք, անգամ՝ ընկերներ, հետևաբար ականավոր կինոռեժիսորը երբեք «գետինը մտնես» արտահայտություն իմ հասցեին չէր օգտագործի, մանավանդ գիտի, որ ես հարցազրույց չեմ տվել, ավելին, պաշտպանել եմ Ալբերտ Մկրտչյանի դիրքորոշումը, դատապարտել եմ հեռուստատեսության կողմնակալ հաղորդումը... Սա ևս վերագրում եմ լրագրողական անբարեխղճությանը, կամ էլ, Ալբերտ Մկրտչյանի անունն օգտագործելով, ինձ վնաս հասցնելու միտումին...

Կից նյութն` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել