Emedia.am-ը գրում է.

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 8-ին հանդիպել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանին:

Ողջունելով հյուրերին Արցախի Նախագահն ընդգծել է երկրում փաստաբանական ինստիտուտի կայացման կարևորությունը: «Անհրաժեշտ է իրավական մշակույթը և հանրային իրավագիտակցությունը բարձրացնել Արցախում, քանի որ այն հանդիսանում է անվտանգության երաշխիք: Բացի դրանից շատ կարևոր է որ Լեռնային Ղարաբաղում նույնպես բարձրանա հանրության վստահությունը փաստաբանի և ընդհանրապես իրավական համակարգի հանդեպ»,- նշել է Բակո Սահակյանը: Նրա խոսքով փաստաբանների պալատի պատվիրակության այցը պահանջված է Լեռնային Ղարաբաղում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել