Armsport.am-ը գրում է.
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 16-րդ տուրում «Ուրալը» հյուրընկալել էր «Ռոստովին»:
Արդեն հանդիպման սկզբից հյուրերին հաջողվել է առաջ անցնել հաշվի մեջ և արդյունքում առավելության է հասել 4:1 խոշոր հաշվով:
Դուբլի հեղինակ է դարձել առաջնության գլխավոր ռմբարկու Արտյոմ Ձյուբան:
Այս հաղթանակից հետո «Ռոստովը» վաստակեց 20 միավոր և հավասարվեց 8-րդ տեղում ընթացող «Կուբանին»:
Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանն ընդգրկված է եղել «Ուրալի» մեկնարկային կազմում, սակայն վնասվածք է ստացել և փոխարինվել է 34-րդ րոպեին:
Սարկիսովը հայտավորված է եղել տանտերերի պահեստայինների թվում, սակայն այդպես էլ խաղադաշտ դուրս չի եկել:
«Ուրալ»-«Ռոստով»՝ 1:4
Գոլերը. Ձյուբա 5,47, Լոգաշով 11,Կանգա 62- Գոգնիև 88
Նյութի աղբյուր՝ http://www.armsport.am/hy/news/2013/11/08/%D5%8C%D5%B8%D5%BD%D5%BF%D5%B8%D5%BE/388639
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել