1in.am-ը գրում է.

Մելբուռնի Մոնաշի համալսարանի մասնագետները անցկացրել են հետազոտություն ու պարզել, որ երեխաների ներկայությունը ավտոմեքենայում ճանապարհներին վարորդների ուշադրությունն ավելի է գրավում, քան բջջայինները, հայտնում է Daily Mail-ը:

Թեստավորման ժամանակ պարզվել է, որ վարորդները ուղևորության գրեթե 20 տոկոս դեպքերում հետ են նայել կամ նայել են հայելուն, որ ստուգեն երեխաներին, որոնք նստած են հետևի մասում: Մինչդեռ հեռախոսով զրույցը վարորդների ուշադրությունը 12 անգամ պակաս դեպքերում է գրավել:

Նշվում է, որ մեկ այլ մեծահասակի ներկայությունը հետևի նստատեղին, միևնույն է, չի փրկել վարորդին այն բանից, որ երեխաների հետ անգամ խաղալու փորձեր չկատարի: 

3-շաբաթյա փորձերին մասնակցել է 12 ընտանիք: Ընդհանուր առմամբ, նրանք կատարել են 92 ուղևորություն երեխաների հետ: Մեքենայի մեջ տեղադրված էր նաև տեսախցիկ: 

Փորձագետների կարծիքով՝ 92 ուղևորություններից 90-ը կարող էր վատ ավարտ ունենալ այն պատճառով, որ ծնողները երկար ժամանակով շեղում էին իրենց ուշադրությունը երեխաների ուղղությամբ: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել