Այս սեզոնին ոճաբանները խորհուրդ են տալիս լինել համարձակ: Աստղային ոճաբաններն ապացուցել են, որ իրոկեզն ու պանկային սանրվածքը կարող են ոչ միայն էպատաժային, այլև գեղեցիկ լինել:
Պանկ-սանրվածք անելու համար պարտադիր չի Մայլի Սայրուսի և Տիլդա Սուինտոնի նման սափրել քունքերը կամ ներկել մազերը կապույտ, ինչպես The Exploited խմբի անդամները:
Անգամ մազափունջ կտրել պարտադիր չէ. բավարար է մազերը վեր սանրել, իսկ քունքերի մազերը լավ հարդարել: Հետո կարելի է մազերը պտտեցնել կամ կապել, ինչպես արել են Ջենիֆեր Լոպեսն ու Ջենիֆեր Մորիսոնը Նյու-Յորքում կայացած PUNK: Chaos to Couture ցուցահանդեսի բացմանը և Նիկոլ Կիդմանը Կաննի կինոփառատոնին:
Պանկի հանդեպ սերը շատ պարզ բացատրություն ունի. իրոկեզը բացում է ճակատն ու տեսողականորեն երկարացնում է պարանոցը, ինքը հատկապես գեղեցիկ է նայվում բաց մեջքով երկար զգեստների հետ: