Դատելով ամեն ինչից` Նախախորհրդարանն էլ մելչնիկ կլյաուզնիկների կողմից է ղեկավարվում: Էլի ժողովրդին հիմարացնելով` փող են աշխատում տղերքը: Չմտածեք, թե Լֆիկին եմ պաշտպանում, որովհետև իրան համարում եմ մեծագույն չարիք ու թեման փակ շուկան չէ:
Երեկ կարդացի, որ ինչ-որ հայտարարություն էին տարածել դրանք, թե ինչ-որ ծպտյալ ոստիկան են բացահայտել իրենց շարքերում, ով երկու ամիս ներդրված է եղել Նախախորհրդարանում ու հիմա իրենց վարկաբեկելով է զբաղված, որովհետև իրեն բացահայտ էլ են:
Իսկ այսօր կարդում եմ «Ծպտյալ ոստիկանի» հարցազրույցը, ով ասում է, որ ինքը ոստիկան չէ, իսկ պահանջած փողն էլ ոչ թե ակցիաներին մասնակցելու համար է, այլ հերթապահություններ անելու ու նկարահանումներ իրականացնելու համար: Համաձայնվեք, ոչ մի ՀԿ էլ ձրի պահակ չի պահում, նկարահանումների համար էլ ես այլ տեղերից էլ լսել եմ, որ փող է հասնում: Ուղղակի, ըստ երևույթի, փողը հասնում է միայն Խզմալյան & Co-ին ու իրենց մտերիմներին: Ու ճիշտ է նկատել «բացահայտված ծպտյալը», որ նախախորհրդարանը բացի բուռն գործունեությունից, նաև մարզերում է գրասենյակներ վարձում և բնականոն հարց է առաջանում, թե որտեղի՞ց են գալիս այդ գումարները:
Մի խոսքով, մարդուն քցել են, հետո որ ասել ա փողերս տվեք, հայտարարել են, որ ինքը սադրիչ է ու իրանք սկի չգիտեն էլ` փողն ինչ ա: Սովորական պատկեր է մեր կեղծ ընդդիմադիր ուժերի համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել