Մի բրուտ, ինքն իր կյանքից դժգոհելով, գալիս է մի դարբինի մոտ ու հարցնում,
-Ամեն մեկս մեր գործի մեջ կատարյալ ենք, բայց ինչի՞ մեջ է քո հաջողության գաղտնիքը. քեզ մոտ բազմաթիվ գնորդներ են գալիս, իսկ ինձ մոտ` շատ քիչ:
Դարբինը պատասխանում է.
-Երբ որևէ իր եմ պատրաստում և այն լավ չի ստացվում, կրկին վերցնում եմ այդ երկաթը, շիկացնում ու մուրճի բազմաթիվ հարվածներով սխալն ուղղում կամ էլ այդ երկաթից նոր իր եմ պատրաստում: Իսկ դու, երբ կավը ձեռքիցդ ընկնում է, կամ պատրաստած իրը լավ չի ստացվում, մի կողմ ես շպրտում և նոր կավ ես վերցնում պատրաստելու համար, իսկ երբ այդ ափսեն կամ կուժը լավ չի ստացվում, կոտրում ես ու մի կողմ գցում ու փորձում նորը պատրասել: Դրա համար էլ շատ քիչ իրեր ես պատրասի ունենում, ուստի շատ քիչ գնորներ ես ունենում..:
Այս առակի հոգևոր իմաստներից մեկն այն է.
Երբ մարդ մեղք է գործում, սատանան, երբեմն մարդուն ցույց է տալիս այդ մեղքը և կատարած այդ արարքի Աստծուն ոչ հաճելի աստիճանը: Նա բացահայտում է ճշմարտությունը, բայց երբեք ճշմարտությունն ամբողջությամբ չի ասում…այս կերպով մարդուն ցույց տալով, որ մարդ անարժան է ունենալ Աստծո ներկայությունը և անխուսափելիորեն արժանի է պատժի ու մահվան: Աշխատում է մարդուն տանել հուսահատության, նույնիսկ ինքնասպանության…Այս գործելակերպը նման է առակի բրուտի գործելակերպին:
Երբ մարդ մեղք է գործում, Սբ. Հոգին ցույց է տալիս այդ մեղքը և կատարած այդ արարքի Աստծուն ոչ հաճելի աստիճանը (թեև մարդու տարբեր հոգեվիճակներում տարբեր կերպ է մոտենում այս հարցում): Սբ. Հոգին բացահայտում է ճշմարտությունը, բայց միշտ ճշմարտությունն ամբողջությամբ է ասում` ցույց տալով մարդու մեղքը, սակայն միևնույն ժամանակ ցույց տալով նաև փրկության ուղին` Հիսուս Քրիստոսի միջոցով: Աշխատում է մարդուն տանել դեպի Քրիստոսը, Աստծո Սերը: Եվ հաճախ էլ, երբ մարդ սխալվում է, Աստված, այդ սխալները վերցնելով, նորովի է կերտում մարդու հոգևոր էությունը, կամ էլ տարբեր ճանապարհներով ուղղում այդ սխալները: Այս գործելակերպը նման է առակի դարբնի գործելակերպին:
Ահա, թե ինչպես կարող ենք տարբերել մեր հոգում հնչող հոգևոր խրատները, պատգամները` արդյոք դա սատանայի ձայնն է, թե Սուրբ Հոգու…..