«Ամեն դեպքում մենք առաջնորդվեցինք մեր երկրի անվտանգության խնդիրներից ելնելով: Եթե մենք հեռանայինք ՌԴ-ից, ապա նրանք կարող էին նույն չափով չպաշտպանել մեր անվտանգությունը: Իսկ ինչ վերաբերում է տնտեսության խարխլմանը, ես դրա հետ համաձայն չեմ: Իհարկե, ես միշտ կարևորել եմ այն մոտեցումը, որ մենք պետք է և Եվրոպայի հետ համագործակցենք ու ստորագրենք Ասոցացման համաձայնագիրը, և ՄՄ-ի հետ համագործակցենք: Բայց ցավոք, դա այդպես չեղավ»,– կայքերից մեկին տված հարցազրույցում անկեղծացել է ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը։
Սա գրեթե ուղղակի խոստովանություն է, որ Սերժ Սարգսյանը Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամագրվելու պատրաստակամության մասին հայտարարությունն արել է որոշակի հանգամանքների պարտադրանքով։
Առաջին հերթին՝ դա տարածաշրջանի միլիտարիզացիայի բարձր մակարդակն է։
Երկրորդ` ԼՂ հակամարտության, հայ–թուրքական չկարգավորված հարաբերությունների գործոնները։
Երրորդ` մեր երկրի արտաքին քաղաքականության առնվազն տասնվեցամյա կուրսի տրամաբանական դրսևորումն, ըստ այդմ, սեպտեմբերի երեքի համար պատասխանատու է ոչ միայն Սերժ Սարգսյանն, այլ նաև Լևոն Տեր–Պետրոսյանն ու Ռոբերտ Քոչարյանը։
Չորրորդ, անարդյունավետ կառավարումը, քաղաքական համակարգի խոցելիությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել