Apple տեխնոլոգիական գիգանտը նոյեմբերի 5-ին առաջին անգամ հրապարակել է մի շարք երկրների հատուկ ծառայությունների կողմից օգտատերերի մասին տեղեկատվություն ստանալու հարցման ստատիստիկ տվյալները: Այդպիսվ, Apple-ը համալրեց այն ընկերությունների ցանկը, որոնք արդեն պաշտոնապես հրապարակել էին այդպիսի տվյալներ: Մինչ այս պահը, հատուկ ծառայությունների հետ համագործակցությունը վկայող փաստաթղթեր էին հրապարակել Facebook, Twitter սոցիալական ցանցերը, Google և Yahoo ընկերությունները: Apple-ի հրապարակած ստատիստիկ տվյալները վերաբերվում են օգտատերերի անձնական և iTunes, iCloud ու Game Center համակարգերում գտնվող հաշիվներին: Ինչպես նշվում է կորպորացիայի պաշտոնական կայքում, իրենք փորձել են հրապարակել այն ինֆորմացիան, որով կարող էին օրինական հիմքերով կիսվել: Հատուկ ծառայությունների հայցերի բավարարումը չի ենթադրում օգտատերերի հաշիվներում ողջ անձնական ինֆորմացիայի տրամադրում, այլ հաճախ տրամադրվում է այն ինֆորմացիան, որը օգտատերերը նշում են գրանցման պահին: Սակայն վստահ լինել, որ այլ անձնական տվյալներ չեն հայտնվի հատուկ ծառայությունների ձեռքի տակ, մի շարք մասնագետներ միամտություն են համարում: Ըստ բերված ցուցակի` օգտատերերի հաշիվների վերաբերյալ տեղեկատվության համար ամենամեծ թվով հայցերը ստացվել են ԱՄՆ հատուկ ծառայությունների կողմից. մինչև 2000 հայց: Երկրորդ տեղում Մեծ Բրիտանիան է` 127, ապա Իսպանիան, Գերմանիան` համապատասխանաբար 102 և 93 հայցերով: ԱՊՀ երկրներից միայն Ռուսաստանն ու Բելառուսն են ներկայացրել մեկական հայց: Համաշխարհային տեղեկատվական և տեխնոլոգիական հսկա կորպորացիաները սկսեցին հրապարակել նման տեղեկություններ, երբ մամուլում մի շարք երկրների հատուկ ծառայությունների կողմից օգտատերերի անձնական տեղեկատվության հսկման և այդ ընկերությունների միջև կապը հաստատող գաղտնի փաստաթղթեր հրապարակվեցին:
Նյութի աղբյուր՝ http://armmkheyan.blogspot.com/2013/11/apple.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել