Հայրս 45 տարեկանում մահացել է ավտովթարից: Իր վարած մեքենան միտումնավոր կողաշրջել էր, որպեսզի խուսափի հարվածել դիմացից սլացող օրինազանց երտասարդների վարած մեքենային... Հնարավոր է` հայրս վերջին պահին չփախցներ մեքենան, հարվածեր ու ողջ մնար: Հնարավոր է` մահանային դիմացի մեքենայում գտնվող երիտասարդները... Ամեն ինչ հնարավոր է: Սակայն եղավ այն, ինչ եղավ: Ոչ մեկս ավտովթարներից ապահովագրված չենք...Մեղավորները անպայման պետք է պատժվեն: Սակայն Վարդանի դեպքում ուզում եմ անկողմնակալ լինելուց բացի, մի փոքր Մարդասեր լինեն... Վարդանն էլ է էդ վթարից «մահացել»: Ուղղակի դատապարտված է ապրել մահացած:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ara.kazaryan.1/posts/593253107408212?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել