Թիմային աշխատանք ենք անում: Պիտի տվյալները վերլուծենք ու հոդված գրենք: Գրելը ստացվում է (նախաբանը համարյա վերջացրել ենք), վերլուծելը` չէ: Երեքիցս մենակ ես եմ վիճակագրություն անցել, բայց դա ոչինչ չի փոխում. ես էլ եմ չանցածի հաշիվ: Ու էնպես չի, որ չեմ սովորել: Սովորել եմ ու լավ էլ հիշում եմ անցածս, բայց...

Վիճակագրությունն անցել ենք առանց կոմպերի, սահմանումների ու բանաձևերի տեսքով: Լինում էր` ժամերով էջեր էինք մրոտում, որ որևէ բան հաշվենք: Մինչև հիմա էլ գիտեմ ոնց են տարբեր մեծություններ հաշվարկում, որ ասեն արա, ձեռքով կանեմ` առանց զանազան ծրագրերի օգնությանը դիմելու: Բայց ու՞մ է պետք:

Գիտելիքներս լրիվ տեսական են: Հիմա պիտի հասկանամ, թե որ թեստն է պետք կիրառել տվյալ դեպքում: Չի ստացվում: Ու թեկուզ մի քիչ փորփրելուց հետո SPSS-ից սկսում եմ գլուխ հանել, բայց չեմ հասկանում` մեր տվյալները վերլուծելու համար որ գործողությունն է ավելի նպատակահարմար: Ու հիմա ու՞մ են պետք իմ տեսական գիտելիքները, երբ գործնականում դրանք կիրառելի չեն, երբ ձեռքիս փոխարեն հազար տեսակի ծրագիր կարող է նույն հաշվարկներն անել, մենակ թե ասեմ` ինչ հաշվարկ:

Նաև էստեղ է, որ հայկական կրթական համակարգը կաղում է, շատ է կաղում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել