Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցված մեղադրանքների` Ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որտեղ, նախ հերքվում է այն լուրը, թե ոստիկանապետը անձամբ է բռնությունների դիմել ձերբակալված Շանթ Հարությունյանի կամ որևէ այլ մեկի հանդեպ, հետո էլ բերում է փաստարկներ, որ ձերբակալվածներին արդեն հասցրել են այցելել իրավապաշտպաններ, ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչներ և այլ դեմքեր, որոնցից ոչ մեկը նման հայտարարությունով ու գանգատով հանդես չի եկել ու, չգիտես ինչու, Մենակ Նիկոլը մելամաղձոտ ու սրտակեղեք լուրեր հայտնեց:
Հետո ինձ հետաքրքիր ա էլի, տենց ֆանտազիա որտեղի՞ց դրանց: Ախր մի հատ ինքներդ պատկերացրեք. սաղ քաղմասը շրջապատված ա տարբեր մարդկանցով. նրանք, ովքեր ներկա են եղել, ներկա եղածների մտերիմներով, ազատ արձակվողներով և այլն...ու ո՞ր տրամաբանությունում ա տեղավորվում, որ Գասպարյանը գնա Շանթ Հարությունյան տփելու` էն էլ իրա ձեռով:
Ընդհանրապես, այդ իրավիճակի ալոգիզմը արդեն իսկ ճչուն է այն բանից հետո, թե ինչ ցիվիլ ձևով բերման ենթարկեցին էդ քառասուն հոգուն, որովհետև սովորաբար հակառակ պատկերն էր լինում. հայհոյում ու ծեծում էին ոստիկանները, իսկ ցուցարարները իրենց գլխի ճարն էին տեսնում, իսկ հիմա լրիվ այլ էր:
Կարճ ասած, հեքիաթներ ա պատմում կա՛մ Նիկոլը, կա՛մ էլ Շանթն ա հեքիաթներ պատմել Նիկոլին, Նիկոլն էլ հիմա պոպուլիզմով աչոկ ա հավաքում: