Panorama.am-ը գրում է.
«Մենք հայտնվել ենք այնպիսի պայմաններում, որ Հայաստանը չի կարող ներդրումներ ներգրավել տնտեսության մեջ: Մեր տնտեսական աճի ցանկացած հեռանկար վտանգված է և դրա մասին արդեն խոսում է նաև կառավարության ղեկավարը»,-այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ՀՀ տնտեսական իրավիճակին և 2014թ.-ի բյուջեին ասաց ՀԱԿ անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:
Նա նշեց, որ 9 ամսվա ընթացքում 64%-ով նվազել են ուղիղ ներդրումները ՀՀ տնտեսության մեջ: «Ներդրումների համար անհրաժեշտ են ցածր հարկեր, խաղի նորմալ կանոներ և խելամիտ օրենքներ»,-նշեց Վ. Խաչատրյանը:
Նրա խոսքերով, այն ինչ տեղի է ունենում ՀՀ բիզնեսի նկատմամբ վերջին երեք տարիների ընթացքում ուղղակի ոտնձգություն է բիզնեսի նկատմամբ: «Դրա մեջ մտնում են ԱՊՊԱ-ն, կարմիր գծերը, պարտադիր կենսաթոշակային համակարգը, նոր ՀԴՄ-ներ, կրպակների տեսքի հետ կապված խնդիրներ և այլն»,-նշեց Վ. Խաչատրյանը:
Ըստ նրա, 2014թ.-ի բյուջեն ցույց է տալիս, որ այս կառավարությունը չի կարող կառավարել տնտեսությունը և նրանց քայլելը միայն վատթարացնում են երկրի տնտեսական իրավիճակը: «Ամեն տարի 2 միլիարդ դոլար անօրինական ճանապարհով գնում է իշխանությունների և նրանց մերձավոր բիզնեսմենների գրպանը»,-նշեց Վ. Խաչատրյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ