Այնպես են ոմանք զարմացել Իշխան Զաքարյանի թեկնածության առաջադրումից, ասես ինչ-որ արտառոց բան է եղել: Նման զարմացողները, թերևս ծանոթ չեն կոռուպցիայի մեր առաջամարտիկի կենսագրությանը, նամանավանդ վերջին 20 տարիների ընթացքում նրա կարերիային վերելքի առանձնահատկություններին:
Ժովորվո՛ւրդ ջան, Իշխանը Զաքարյանը բազում տերերի անփոխարինելի ծառան է: Իշխան Զաքարյանը եղել է Լևոնի օրոք՝ լևոնական «Հանրապետություն» խորհրդարանական խմբակցության անդամ, աշխատել է Բագրատյանի ու Վազգեն Սարգսյանի կառավարություններում, Իշխանը եղել է Քոչարյանի օրոք՝ եղել է վերջինիս մտերիմը, հետո էլ դարձել է քոչարյանածին ԲՀԿ-ի համահիմնադիր, մինչև Սերժի իշխանության գալը եղել է երդվյալ հակասերժական, դե իսկ Սերժի գալուց հետո էլ դարձավ երդվյալ ՎՊ պետ...
Ու դուք կարծո՞ւմ եք, որ էս մարդուց կհրաժարվե՞ն: Իմա՞ստը: Չէ որ քանի իշխանության ես, Իշխանը կլուսաբանի իր իմացած բոլոր մութ անկյունները մինչև քեզ եղածների վերաբերյալ, դե իսկ հետո, հետո մի բան կարվի: Նմաններին մոտիկ են պահում:



