1. Եթե երկար ժամանակ ձևացնեք, թե ծիծաղում եք, դուք  իսկապես կսկսեք լիաթոք ծիծաղել:

2. «Beatles» խումբն իր երաժշտական գործունեության ընթացքում «սեր» և «սիրել» բառերն օգտագործել է 613 անգամ:

3. Ամեն տարի միլիոնավոր ծառեր են աճում շնորհիվ այն սկյուռիկների, որոնք մոռանում են, թե որտեղ են թաղել իրենց ընկույզները:

4. Քաղցկեղի հետևանքով մահացության դեպքերը վերջին 20 տարիների ընթացքում նվազել են 20 %-ով:

5. Պինգվինները իրենց ողջ կյանքի ընթացքում միայն մի զուգընկեր են ունենում, և իրենց զույգին առաջարկություն են անում` նրան գլաքար տալով:  

6. Դիք-դիք անունով կենդանի կա: Այն աշխարհի ամենագեղեցիկ այծքաղն է (անտիլոպը):

7. Ողջագուրումներից օրգանիզմում արտազատվում է օքսիտոցին, որը նպաստում է ֆիզիկական վնասվածքների ապաքինմանը:  

8. Ջրասամույրները իրար ձեռք բռնած են քնում, որպեսզի չհեռանան իրարից:

9. Կա մեդուզայի տեսակ, որն անմահ է:

10. Միքի Մաուսին կրկնօրինակող Վեյն Օլվինը և Մինի Մաուսին կրկնօրինակող Ռուսի Թեյլորն իրական կյանքում ամուսնացած են:

11.  Թիթեռները համ կարող են զգալ իրենց ոտքերով:

12.  Աշխարհի ինչ-որ մի անկյունում, ինչ-որ մեկի համար այսօր իր կյանքի ամենաերջանիկ օրն է:


13. Ծովաձիերը ողջ կյանքում մի զույգ են ունենում: Նրանք հավատարիմ են մնում նրան և ճանապարհորդում են պոչերով իրար կպած:

14.  Արու շները էգ շների հետ խաղալիս դիտավորյալ թույլ են տալիս, որ էգ շները հաղթեն իրենց:

15.  Ծիծաղելիս աշխատում է 17 մկան, իսկ խոժոռվելիս`43:

16.  2013 թ.-ին ծնված եվրոպացի երեխաների մեծամասնությունը կապրեն մինչև 2100 թվականը:

17.  Կովերն ունենում են լավագույն ընկերներ:

18.  Նյարդաբանության տեսանկյունից որևէ մեկին ժպտալիս տեսնելով` մարդ ավելի է ուրախանում:

19. Կան մարդիկ, ովքեր բուռն կերպով սիրում են անձրևը: Նրանք կոչվում են օմբրոֆիլ կամ անձրևասնունդ:

20. Հենց որ ուղեղը գիտակցում է, որ դուք մահանում եք, այն արտազատում է DMT` հզորագույն հոգեմետ նյութ, որը թուլացնում է ժամանակի զգացողությունը, ինչի արդյունքում մարդու կյանքի վերջին ակնթարթները նրան կարող են ժամեր կամ անգամ օրեր թվալ:

21.  Խոզի օրգազմը տևում է 30 րոպե:

22. Ինդիանայի Սաութ Բենդում ծխախոտ ծխելու համար մի կապիկի ազատազրկման են դատապարտել:

23. Ըստ վիճակագրական տվյալների` Կոստա Ռիկայի ժողովուրդը երկրագնդի ամենաերջանիկ ժողովուրդն է:

24.  Որդերը  իրար քսմսվելով են հաղորդակցվում:

25. Ինքնաթիռներ, ավտոմեքենաներ, տիեզերագնացություն, հեռահաղորդակցություն… Հաշվի առնելով տեխնոլոգիական առաջընթացը` մենք կարող ենք ասել, որ ապրում ենք այն ապագայում, որի մասին մարդիկ ժամանակին երազել են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել