Tert.am-ը գրում է.
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը վստահ է, որ նոյեմբերի 5-ին «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանի ընդվզումն արդարացի էր, իսկ Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած միջադեպի ժամանակ ոստիկանների գործողությունները՝ անբավարար, քանի որ նրանք նախապես կարող էին կանխել այն, սակայն չեն արել դա, ուստի՝ հենց նրանք էլ մեղավոր են տեղի ունեցածի համար։
«Նախ Շանթի ընդվզումն արդարացի էր»,– մի քանի լրագրողների հետ զրույցում ասաց նա՝ ավելացնելով, որ ընդվզումն էր արդարացի էր, քանի որ յուրաքանչյուր հայ քաղաքացի այսօր Հայաստանում ապրելով տեսնում է, թե տարեկան ինչպես 120.000 մարդ լքում է երկիրը։
«Բայց բոլոր իրադարձությունները, որ տեղի ունեցան, դրա պատասխանատուն ՀՀ ոստիկանությունն է, որովհետև եթե կային խնդիրներ, ոստիկանությունը նախապես կարող էր կանխել, կային օպերատիվ տվյալներ և իրավիճակը վերահսկելու համար բավարար միջոցներ»,– ընդգծեց Զարուհի Փոստանջյանը։
«Ոստիկանությունը գիտեր, որ Շանթը ունենալու է համապատասխան պարագաներ, տվյալ պարագայում ինքը պետք է միջամտեր, կանխեր, հետևաբար, մնացած բոլոր պատասխանատվության կրողը ոստիկանությունն է, ոստիկանությունը եթե չի գտնում, որ այդ մահակները խոչընդոտ են, ապա ինքն է մեղավոր»,- նշեց պատգամավորը։
Ավելին` ըստ նրա, կադրերի մեջ երևում է, որ կային մարդիկ, որոնք հրահրում էին։ «Արհեստականորեն ստեղծում էն նման վիճակ, այդ մարդիկ ըստ որոշ տվյալների՝ ոստիկանության աշխատակիցներ են եղել»,- ասաց նա։
Զարուհի Փոստանջյանին, բացի այդ, զարմացրել էր նաև այդ օրը նույն վայրում ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանի և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, «Հանրապետական» խմբակցության նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի ներկայությունը։
«Ւնչը շատ տարօրինակ է, չնայած, որ դա իրենց ազատ տեղաշարժվելու իրավունքն է։ Ինձ համար տարօրինակ էր, թե այդ անձինք Ազատության հրապարակում հեղափոխությանը իրենց մասնակցությունն ինչպես են իրենց պատկերացնում»,-ասաց նա:
Հարցին, թե ինչ զուգահեռներ կա՞ն «Բարևի հեղափոխության» և «Շանթ Հարությունյանի հեղափոխության» փորձի միջև, «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը նկատեց, թե իր համար «Բարևի հեղափոխությունը» մտքի հեղափոխություն է։
«Ինչը մենք ամրագրեցինք, որ, այո՛, այլևս չենք ցանկանում այսպես ապրել, «Բարևի հեղափոխության» բաղկացուցիչ մասն ու շարունակություն է, որ մարդիկ այլևս չեն ցանկանում այսպես ապրել: Շանթն իր յուրովի ըմբոստությամբ դա ցուցաբերեց»,- նշեց պատգամավորը։
Փոստանջյանի խոսքով՝ այսօրվա «գործող զավթիչներին» ցանկալի չէ, որ մարդիկ հեղափոխական տրամադրություն դրսևորեն. «Բայց կարծում եմ, ոչ մեր հասարակությունը կամաց-կամաց իր առողջանալու խնդիրն է լուծում և այսօր, այս պահին գործում է հակահայ իշխանություն»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ