Հոկտեմբերյան մեծ հեղափոխության օրն է. «Հավերժ պետք է լինենք ռուսների հետ»Panorama.am-ը գրում է.

«Երբեք չպետք է մտածել, որ Ռուսաստանը սփյուռք է: Ռուսաստանը մեր հայրենիքն է: Հավերժ պետք է լինենք ռուսների հետ»,- Հոկտեմբերյան մեծ հեղափոխության տարեդարձի կապակցությամբ ՀՀ Սոցիալիստական շարժման կազմակերպած շքերթի ժամանակ ասաց Հայաստանի Կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը, ապա շնորհավորեց հավաքվածներին տոնի առիթով:

Նշենք, որ Հոկտեմբերյան մեծ հեղափոխության տարեդարձի կապակցությամբ ՀՀ Սոցիալիստական շարժումը կազմակերպել է շքերթ, ծաղիկներ դրվեցին Ալեքսանդր Մյասնիկյանի և Ստեփան Շահումյանի արձանների մոտ:

Ռուբեն Թովմասյանը խոսեց Ստեփան Շահումյանի և մյուս հայտնի կոմունիստների մասին, առանց որոնց, ըստ նրա, դժվար թե հեղափոխությունը կայանար:

Խոսելով Մաքսային միության մասին, Ռ. Թովմասյանը նշեց, որ իրենք ամեն ինչ անելու են, որ այդ միությանը կայանա, Հայաստանն ու հայ ժողովուրդը մտնեն այդ միության մեջ: «Այդ միությունը հիմնականում ապահովելու է հայ ժողովրդի անվտանգությունն ինչպես արտաքին, այնպես էլ ներքին թշնամուց»,- ընդգծեց նա` միաժամանակ հավելելով, որ իրենք երբեք չեն նահանջում եվրոպական արժքներից, չեն մոռանում այն եվրոպացիներին, ովքեր օգնել են հայերին դժվարին պահերին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել