1in.am-ը գրում է.
Ազգային անվտանգության ծառայության պետի տեղակալ Ռոմիկ Հարությունյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հերքեց լուրը, որ իր ղեկավար՝ ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանի առողջական վիճակը վատ է:
«Իրականությանը չեն համապատասխանում այդ լուրերը: Պարոն Հակոբյանը ողջ և առողջ է, նույնն էլ ձեզ եմ ցանկանում»,- ասաց Ռոմիկ Հարությունյանը:
Հիշեցնենք, որ, ըստ մամուլի հրապարակումների, վերջերս կտրուկ վատացել է Գորիկ Հակոբյանի ինքնազգացողությունը, և նրան բուժման նպատակով տեղափոխել էին Գերմանիա: Նույն հրապարակումների համաձայն՝ Գորիկ Հակոբյանը այնքան վատ է եղել, որ նրան արագ փոխադրել էին ՀՀ նախագահին սպասարկող ինքնաթիռով:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/armenia_society_228257.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել