Aysor.am-ը գրում է.
Այսօր առավոտյան՝ ժամը 07.22-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Վարդանանց 14/1 շենքի 6-րդ հարկից ծուխ է նկատվում:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը և ՀՓՋ-ի ավտոսանդուղքը:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վարդանանց փողոցի թիվ 14/2 շենքի 27-րդ բնակարանում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.33-ին, մարվել` 07.36-ին:
Խոհանոցում այրվել են ջեռուցման կաթսա, կահույք (մոտ 2 քմ) և կախովի առաստաղ (6 քմ):
Նյութի աղբյուր՝ http://aysor.am/am/news/2013/11/07/fire/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել