Footsport.am-ը գրում է.
Օրերս ֆուտբոլի Ղազախստանի ավարտված առաջնության արդյունքներով ղազախական մարզական Sports.kz կայքը կազմել է այդ երկրում հանդես եկող լեգիոնականների խորհրդանշական հավաքականը, որտեղ ընդգրկվել են նաեւ ՀՀ ազգային ընտրանու 2 ֆուտբոլիստներ՝ երկրի նորընծա չեմպիոն «Ակտոբեի» պաշտպան Ռոբերտ Արզումանյանն ու երկրի նախկին չեմպիոն Կարագանդայի «Շախտյորի» կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը: Մասնավորապես Գեւորգ Ղազարյանին մարզական կայքը այսպիսի բնութագիր է տվել.
«Հայ լեգիոները, ում ղազախ երկրպագուները հիշում են նախորդ տարի Երևանում կայացած խաղում մեր հավաքականի դարպասը խփած երկու գոլերով, իրեն հիանալի դրսևորեց Ղազախստանում` որպես եզրային կիսապաշտպան: Այս մակարդակի լեգիոնականները ակնհայտորեն բարձրացնում են մեր առաջնության մակարդակը»: Հիշեցնենք, որ Արզումանյանը ընթացիկ մրցաշրջանում «Ակտոբեի» կազմում դարձավ Ղազախստանի չեմպիոն, իսկ Ղազարյանն իր թիմի հետ հասել է գավաթի խաղարկության եզրափակիչ, որտեղ նոյեմբերի 10-ին ստուգատեսի գլխավոր մրցանակը կվիճարկի «Տարազի» հետ խաղում:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ըստ այս կայքի կազմված Ղազախստանի առաջնությում հանդես եկող լեգիոնականների խորհրդանշական հավաքականի կազմը.
Դարպասապահ՝ Նենադ Էրիչ (Սերբիա, «Աստանա»)
Աջ պաշտպան՝ Ալեքսանդր Սիմչեւիչ ( Սերբիա,«Շախտյոր»)
Կենտրոնական պաշտպաններ ՝ ՌՈԲԵՐՏ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ ( ՀԱՅԱՍՏԱՆ,«Ակտոբե») Ռոբերտ Պրիմուս (Տրինիդատ Տաբակո «Ակտոբե»)
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ