Թե ինչու պետք է էս զուլումը հենց Ձեր գլխին գար....Ընդամենը հիմար, պատահական հանգամանքների բերումով, այլևս զրկվելու ենք Ձեզնից: Թերևս միակ անձնավորությունից, ով առանց վերնախավային պաշտոնների, անվախ խոսեց ու ժպտաց: Ով լուսավոր ծիծաղ հարուցեց մի երկրում, որտեղի ժողովուրդն առանց այն էլ դժվար է ծիծաղում: Քանի՜անգամ եք ներկայացումներում ասում. «Մի հուսահատվիր, հայ ժողովուրդ, գլուխդ բարձր ...»: Բայց Ձեզ տարել են: Ոնց չհուսահատվես էսքանից հետո... Որդի կորցրած ծնողների ցավը ես անգամ չեմ պատկերացնում, բայց ինքս մեծ ցավ ունեմ: Ցավում եմ նրա համար, որ չգիտեմ, թե ինչպես են էդ վայրում Ձեզ վերաբերվելու, վախենում եմ պատկերացնեմ, թե ինչպիսին է այդ վայրը: Միայն մի խղճուկ հույս եմ տածում, որ գոնե ապաքինվեք...

  Էլի կմեջբերեմ ներկայացումից` ամեն ինչ խառնվելու է Ձեզնից հետո, մենք էլ հուսահատվենք էդ խառնաշփոթից, ավելի ու ավելի դժգոհենք էս երկրից, հետո հոգնենք ու ձեռք թափ տանք: Ձեր կարիքը կա, իսկ Ձեզ տարել են...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել