Ժողովուրդ, պատկերացրեք, որ այսօր՝ 2013թ նոյեմբերի 7-ին, Երևանի Հանրապետության հրապարակում, հին ավանդույթի համաձայն, տեղի ունենար աշխատավորության շքերթ։ Ներկայացնում ենք ռեպորտաժ այդ շքերթից.
«Ջան Ապարան» երգի ներքո հրապարակ են մտնում Մալաթիա–Սեբաստիա համայնքի աշխատավորները` կարմիր գլխարկների ուղեկցությամբ։ Եկել եք, որ ինչ անեք ժողովուրդ, գնացեք փակ շուկա գործ արեք։
Ասֆալտ փռող կատոկներով հրապարակ են մտնում Կենտրոնի բնակիչները։ Կեցցե՛ թոփ-թազա ասֆալտը, ընկերնե՛ր։
«Թագավոր լինելուց լավ» բան երգի ներքո հրապարակ են մտնում Աբովյանի բնակիչները։ Նրանք խրոխտ քայլերով շտապում են դեպի Արարատ։ Լիքը գործ ունեն տղեքը։ Կեցցե՛ն ֆեոդալական կարգերը։
Հրապարակ են մտնում ու էլ դուրս չեն գալիս ղարաբաղցիները։ Ուռա՜, ընկերնե՛ր։
Վոլեյբոլի գնդակներով հրապարակ են մտնում օրինաց երկրի պարապ մնացած ժողովուրդը.
Գեյմ օվեր, ընկերնե՛ր։
Հեռավոր Ստրասբուրգից թափով գալիս հրապարակ է մտնում, տեսախցիկին լեզուն ցույց տալիս ու շտապ հեռանում է Զարուհի Փոստանջյանը։ Ամերիկան քեզ չի մոռանա Զարուհի։ Ուռա՜։
Հրապարակ է մտնում Նոր-Նորքի հին ինտելիգենցիան։ Այստեղ օճառ չի վաճառվում, ժողովո՛ւրդ։ Իզուր եք եկել։
...............
Շարունակելի



