Esem.am-ը գրում է.
Երեւանի Մյասնիկյան պողոտայում վթարի ենթարկված ՌԴ քաղաքացի, 34-ամյա Մարիամ Սարգսյանը հարցաքննվել է: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի ոստիկանությանը մոտ կանգնած աղբյուրները:
Նա նշել է, որ ոչինչ չի հիշում վթարից, կարծես այդ րոպեները ջնջված լինեն հիշողությունից: «Վաղեմի ընկերներ ենք, Երվանդի ծննդյան օրն էինք նշում, հիշում եմ, որ տուն պիտի գնայինք, բայց էլ ոչինչ չեմ հիշում»,- հայտնել է Մարիամը:
Ինչ վերաբերում է Երվանդ Ենգիբարյանի՝ ալկոհոլ օգտագործած լինելուն, երիտասարդ աղջիկը նշել է, որ չի զգացել, որ նա հարբած լինի: Ի դեպ, Երվանդ Ենգիբարյանին ճանաչողները եւս մեզ հետ զրույցում նշել էին, որ երիտասարդ դերասանը ալկոհոլի հետ սեր չուներ, ի տարբերություն շատ դերասանների, որոնք սիրում են ներկայացումից առաջ մի բաժակ խմել, նրան երբեք չեն տեսել ալկոհոլ օգտագործելուց:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երեւանի Մյասնիկյան պողոտայում՝ կենդանաբանական այգու մոտակայքում հոկտեմբերի 22-ի գիշերը ժամը 05:00-ի սահմաններում, տեղի է ունեցել վթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարար ջոկատը եւ ՃԿԿ ՕԽ-ն:
Պարզվել է, որ Մյասնիկյան պողոտայի թիվ 40 հասցեում՝ «Վալենսիա» ՍՊԸ-ի մոտակայքում, դեռեւս չբացահայտված հանգամանքներում «Մերսեդես E-320» մակնիշի 27 OS 077 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից, բախվել է սյանը եւ գլխիվայր շրջվել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ