1in.am-ը գրում է.
Նոյեմբերի 9-ին ԱՄՆ Տեխաս նահանգի Կորպուս-Քրիստի քաղաքի American Bank Centre-ում կմենամարտեն հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներ Վանես Մարտիրոսյանն («Մղձավանջ») ու Վիկ Դարչինյանը («Կատաղած ցուլ»): Այս մասին հայտնում է Glendale News-Press-ը:
Կիսաթեթև քաշային կարգում կկայանա Վիկ Դարչինյան-Նոնիտո Դոների ռևանշ մենամարտը: 37-ամյա Վիկը (39-5-1, 28 նոկաուտ) ֆիլիպինցու հետ 6 տարվա վաղեմության հաշիվներ ունի: Նա 2007-ին անակնկալ հաղթանակ էր տոնել Վիկի նկատմամբ:
«Ես շատ-շատ մոտիվացված եմ»,- ասել է Վիկը՝ նշելով, որ այլևս չի կարողանում սպասել պայքարին:
Իսկ ահա 27-ամյա Մարտիրոսյանը (33-0-1, 21 նոկաուտ) կիրականացնի WBO վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճելու իր երազանքը: Թեթև միջին քաշային կարգում նա կմրցի (19-0,13 նոկաուտ) Դեմետրիուս Անդրադեի հետ:
Քաղաքը, որտեղ կմենամարտեն հայ բռնցքամարտիկները, գտնվում է հայաշատ Գլենդելից 1500 մղոն հեռավորության վրա: Ոլորտի մասնագետները կարծում են, որ մենամարտերը մարզական մեծ իրադարձություն կլինեն Գլենդելի համար, որտեղ հանդիպումներին կհետևի բնակիչների 80 տոկոսը: