Դերասան Վարդան Պետրոսյանը վատառողջ է և նրա գլխին կախված է ձերբակալվելու վտանգը։
Գուցե, զուտ իրավական տեսանկյունից, իրավապահները ճիշտ են. տեղի է ունեցել ավտովթար, կան մարդկային զոհեր, օրենքի առաջ հավասար են բոլորն, այդ թվում՝ սիրված դերասանը։
Բայց նաև ճիշտ է այն տրամաբանությունը, որ Վարդանի նման տեսակը, մտավորականը չի կարող խոչընդոտել նախաքննութանն, ըստ այդմ, կարող է ընտրվել խափանման միջոց, որն ազատազրկում չի ենթադրում։
Վարդանի արվեստն այնքան հարուստ է կյանքով, լուսավորի տեսլականով, հումորի և իրականության ռացիոնալ ներդաշնակությամբ, որ, թող ինձ ներվի ասել` մտավորականն արդեն իր պատիժը կրել է՝ զոհերի հետ հողին հանձնելով իր այնքան գեղեցիկ երազանքի ամենավառ գույները։
Աստված թող լուսավորի անմեղ պատանիների շիրիմները, բայց Վարդանի ազատազրկումը չի վերադարձնի նրանց կյանքը։
Վարդանը ժողովրդի համար իմաստավորված է ոչ թե բանտում, այլ բեմի վրա։
Նա պետք է արարի, պարտավոր է նաև դժբախտ պատահարի անմեղ զոհերի համար, նրանց փոխարեն…



