1in.am-ը գրում է.

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին, ով վերջերս է 4 տարվա ազատազրկման դատապարտվել իր Mediaset մեդիա կորպորացիայում տեղ գտած ֆինանսական խարդախությունների պատճառով, հայտարարել է, որ իր երեխաները Mediaset-ի շուրջ առաջացած սկանդալի պատճառով իրենց այնպես են զգում, ինչպես հրեական ընտանիքները՝ նացիստական Գերմանիայում: Այս մասին հայտնում է Il Messaggero-ն: 

Բեռլուսկոնին, հարցազրույց տալով պարբերականին, նաև հայտնել է, որ երբեք չի լքի Իտալիան: «Ես հարյուրտոկոսանոց իտալացի եմ: Իտալիայում են իմ արմատները: Իտալիայում եմ ես դարձել այն, ինչ կամ: Ես եղել եմ ձեռնարկատեր, մարզական գործիչ, քաղաքական առաջնորդ: Սա իմ երկիրն է, որը ես սիրում եմ, որտեղ ունեմ ամեն ինչ՝ ընտանիք, ընկերներ, ձեռնարկություններ, տուն»,- ասել է Բեռլուսկոնին: Նա նշել է, որ նույնիսկ չի դիտարկում Իտալիայից հեռանալու հնարավորությունը:

Բեռլուսկոնին նշել է, որ իր երեխաները շատ սուր հասարակական ճնշում են զգում: Նրան երեխաները առաջարկել էին վաճառել Mediaset-ն ու հեռանալ Իտալիայից:

Բեռլուսկոնիի համեմատությունը վրդովել է Իտալիայի հրեաների միությանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել