1in.am-ը գրում է.

Բերքլիի համալսարանի գիտնականների նոր հետազոտությունը ցույց է տվել, որ ընտանիքում թեժ վեճերից հետո ավելի կարևոր է, որ նախևառաջ հանդարտվի կինը, քան ամուսինը: Այս մասին գրում է Mail Online-ը:

«Երբ խոսքը վեճերի ժամանակ բացասական հույզերին տիրապետելուն է վերաբերում, կանայք ավելի կարևոր են»,- ասել է հետազոտության ղեկավար, հոգեբան Լիանա Բլոհը:

Եթե կանայք կարողանում են զսպել իրենց հույզերը, ապա նրանց ամուսնությունը շարունակում է բարգավաճել:

Գիտնականներն ընտանիքում վեճերը հարթելու ամենաարդյունավետ միջոց են համարում «կառուցողական շփումը»: «Երբ կանայք քննարկում են խնդիրները և լուծումներ առաջարկում, դա օգնում է զույգերին հարթել վեճերը»,- ասել է հոգեբանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել