1in.am-ը գրում է.
Չինաստանի իշխանություններն օդի ուժեղ աղտոտման օրերին ժամանակավորապես կփակեն ուսումնական հաստատությունները: Այս մասին հաղորդում է «Սինհուա» գործակալությունը:
Համաձայն ՉԺՀ շրջակա միջավայրի պաշտպանության նախարարության` տվյալ միջոցառումները կկիրառվեն երկրի բոլոր, հատկապես` խոշոր քաղաքներում, որտեղ օդում առողջության համար վտանգավոր տարրերը հաճախ մի քանի անգամ գերազանցում են առավելագույն թույլատրելի ցուցանիշները:
«Երբ հայտարարվի օդի աղտոտվածության բարձր մակարդակի մասին, միջնակարգ և ավագ դպրոցները, ինչպես նաև մանկապարտեզները պետք է դադարեցնեն աշխատանքները, իսկ ձեռնարկությունները և հաստատությունները պետք է աշխատանքային օրերին ավելի մեղմ ժամանակացույց կիրառեն»,- նշվում է նախարարության տարածած հաղորդագրության մեջ:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/world_event_228137.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել