1in.am-ը գրում է.

KFC ընկերությունը (Kentucky Fried Chicken) փակում է իր խորտկարանները Սիրիայում՝ մթերքների մատակարարման հետ կապված խնդիրների պատճառով՝ հաղորդում է Al Arabiya-ն:

KFC-ն ամերիկյան արագ սննդի առաջին ցանցն էր, որ հայտնվեց Սիրիայում: Դա տեղի է ունեցել 2011թ.:

Երկրի տարածքում աշխատել է KFC-ի ավելի քան 100 խորտկարան: Նոյեմբերի 6-ին փակվել են վերջինները:

Հատկանշական է, որ բոլոր խորտկարանները մինչ այժմ շարունակել են աշխատել՝ չնայած ԱՄՆ-ի կողմից Սիրիայի դեմ սահմանված պատժամիջոցներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել